Հունիսի 23-ին՝ ժամը 14:00-ին, «Ռադիո Վանի» կոնֆերանս սրահում տեղի կունենա Ars Trio-ի նոր` «Time» ալբոմի շնորհանդեսը: Ալբոմը գրվել է նոր, նախկինում Հայաստանում գոյություն չունեցող ձևաչափով` դասական օրգան-տրիոյով: Տրիոն նվագում է soul-jazz, hard-bop խառը ոճով: Բոլոր կոմպոզիցիաները պատկանում են երաժիշտներին:
Տրիոն ելույթ կունենա երևանյան ակումբներում և կներկայացնի ինչպես իր ալբոմի ծրագիրը, այնպես էլ նոր ստեղծագործություններ:
Ars Trio-ն՝ Սամվել Գասպարյան (ֆորտեպիանո, էլ. օրգան, կոմպոզիտոր), Արթուր Գրիգորյան (ալտ սաքսոֆոն, կոմպոզիտոր), Ռոնի Աֆիֆ (հարվածային գործիքներ), կազմավորվել է 2013-ին Արաբական Միացյալ Էմիրություններում` Դուբայում: